ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում Սիսիանի քաղաքային մարզադաշտում կայացավ «Սյունիք» — «Փյունիկ» դիմակայությունը։

Հանդիպումն անցավ համառ պայքարում, սակայն թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները, և գրանցվեց 0։0 հաշիվը։

Այս արդյունքից հետո Իգոր Պիկուշյակի գլխավորած «Սյունիքը» վաստակած 2 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը։ «Նռնագույններն» իրենց ակտիվում ունեն 11 միավոր և եզրափակում են լավագույն եռյակը։

Հաջորդ տուրում «Սյունիքը» հյուրընկալվելու է «Արարատ-Արմենիային», իսկ «Փյունիկը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Շիրակի» հետ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am