Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը դարձավ պատմության մեջ առաջին հայկական թիմը, որը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հիմնական փուլին:

Գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած ակումբը հաղթահարել է որակավորման փուլի արգելքները՝ ապահովելով իր տեղը եվրոպական մրցաշարի խմբային փուլում: Մինչ այժմ հայկական ոչ մի ֆուտբոլային ակումբի չէր հաջողվել դուրս գալ Եվրոպա լիգայի հիմնական փուլ, որը եվրոպական ակումբային ֆուտբոլի երկրորդ ամենակարևոր մրցաշարն է Չեմպիոնների լիգայից հետո: Սա ցույց է տալիս, որ համառ աշխատանքի, նվիրման, պատշաճ ներդրումների համադրման միջոցով հնարավոր է հասնել հաջողության:

Այս ցուցանիշի շնորհիվ «Արարատ-Արմենիան» ոչ միայն ապահովել է մասնակցությունը միջազգային մրցաշարի հիմնական փուլում, այլև ավելացնելու է Հայաստանի վարկանիշային միավորները ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Երեկ կայացավ խմբային փուլի վիճակահանությունը: Այն, մեղմ ասած, ամենավատը չէր «Արարատ-Արմենիայի» համար: Եվ այսպես, հայկական թիմը սեփական հարկի տակ ընդունելու է «ԱԶ Ալկմարին» (Նիդերլանդներ), «Սպարտային» (Չեխիա), «Ցելյեին» (Սլովենիա), ՆԵԿ-ին (Նիդերլանդներ), մրցակցի հարկի տակ խաղալու է «Միլանի» (Իտալիա), «Զալցբուրգի» (Ավստրիա), «Յագելոնիայի» (Լեհաստան), «Տորենսեի» (Պորտուգալիա) հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am