Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի հատվածում ծառը կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը մասնակի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց․ երթևեկությունը վերականգնվել է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am