Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից

Մահացել է Ճապոնիայի «Կյուշու Էլեկտրիկ Փաուեր Կյուդեն Վոլտեքս» թիմի ռեգբիստ Սայմոնի Վունիլագին Ֆուկուոկայում ջերմային հարվածից։

Թիմը հանդես է գալիս ազգային առաջնության երկրորդ դիվիզիոնում։

«Երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին, թիմի մարզումից հետո Սայմոնիի մոտ զարգացել են ծանր ջերմային հարվածի ախտանիշներ։ Նա տեղափոխվել է բժշկական հաստատություն, չնայած բոլոր բժշկական ջանքերին, նա, ցավոք, մահացել է ուրբաթ օրը։ Խաղացողները, անձնակազմը և թիմի հետ կապված բոլորը ցնցված են այս հանկարծակի լուրից», — ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Ֆիջիի բնիկ Վունիլագին 26 տարեկան էր։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am