Իրանի և Օմանի համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում. IRIB

Օմանի և Իրանի միջև համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, այդ հարցը կախված կլինի ԱՄՆ-ի գործողություններից: Այս մասին հայտնել է «IRIB» իրանական պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով աղբյուրին:Ըստ աղբյուրի՝ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով նավերի անցման կարգի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրն ամենևին չի նշանակում դրա անհապաղ բացում:
«Ջրային տարածքը կմնա փակ, եթե ԱՄՆ-ն շարունակի խախտել պայմանավորվածությունները և շարունակի ագրեսիան Իրանի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am