Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար

Իսպանիայի կառավարությունը 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտա ինքնավար քաղաք ժամանող երեխաներին օգնություն տրամադրելու համար՝ ներկայիս միգրացիոն ճգնաժամի ընթացքում, հայտարարել է սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Էլմա Սաիսը։

Երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ նախարարը բացատրել է, որ արտակարգ 25 միլիոն եվրոն կավելանա անցյալ տարվա հուլիսին երեխաների և դեռահասների հարցերով համաժողովի ժամանակ արդեն հատկացված 5,5 միլիոն եվրոյին։

«Կառավարությունը հավատարիմ է եղել և կմնա Սեուտային, և հատկապես ամենախոցելի խմբերին», – ասել է նախարարը, ըստ EFE-ի։

Հուլիսի վերջին Հյուսիսային Աֆրիկայում գտնվող և Մարոկկոյին սահմանակից Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաքը ականատես եղավ միգրանտների զանգվածային հոսքի: Քաղաքային իշխանությունները հուլիսի 31-ին հայտնեցին, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում Սեուտա է մուտք գործել մոտ 60,000 մարդ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am