«Հեզբոլլահ»-ը նոր գլխավոր քարտուղար ունի

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նոր գլխավոր քարտուղար ունի. պաշտոնը ստանձնել է Շեյխ Նաիմ Ղասեմը, որը կփոխարինի Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանված Հասան Նասրալլահին:

Ինչպես գրում է aljazeera.com-ը,  Ղասեմն ընտրվել է պաշտոնը ստանձնելու՝ «Հեզբոլլահ»-ի սկզբունքներին և նպատակներին հավատարիմ մնալու պատճառով։

««Հեզբոլլահ»-ի Շուրայի խորհուրդը համաձայնել է ընտրել Նորին Սրբություն Շեյխ Նաիմ Ղասեմին որպես «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար՝ խնդրելով Ամենակարող Աստծուն առաջնորդել նրան այս ազնիվ առաքելության մեջ՝ առաջնորդելու «Հեզբոլլահ»-ին և նրա իսլամական դիմադրությունը», — ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am