Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց

Ռուսաստանի Դաշնության «Սիբիր» ավիաընկերության «Boeing 737-800»-ը դուրս է եկել թռիչքուղուց Յակուտիայի Միրնի օդանավակայանում, հայտնել է Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։

Ինքնաթիռը թռչել է Նովոսիբիրսկից Միրնի։ Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի վեց անդամ. ոչ ոք չի տուժել։

Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռը վնասվել է, իսկ անձնակազմը և ուղևորները տարհանվել են։ Օդանավակայանը ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար փակվել է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am