Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հաստատել է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին չի ընդգրկվի մեկնարկային կազմում ԱԱ-2026-ի խմբային փուլի եզրափակիչ՝ Հորդանանի դեմ խաղում։

​Արգենտինացիները վստահորեն հաղթել են մեկնարկային երկու խաղերում և արդեն իսկ երաշխավորել են իրենց մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆֆում։

​«Մեսսին վաղվա խաղը կսկսի պահեստայինների նստարանից»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սկալոնին։

Հորդանանի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 28-ին. խաղի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 06:00-ին։

​Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ԱԱ-2026-ի երկու հանդիպումներում արդեն դարձել է 5 գոլի հեղինակ և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարի ռմբարկուների ցուցակը։ Հավելենք նաև, որ հունիսի 24-ին «Ինտեր Մայամիի» հարձակվողը նշել է իր 39-ամյակը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am