Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է դիմել ամերիկյան ընկերություններին՝ առաջարկելով արտոնագրված հրթիռներ արտադրել Եվրոպայում և Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով ԱՄՆ հրթիռային արսենալը զգալիորեն նվազել է, իսկ դրա վերականգնումը ժամանակ կպահանջի։ Այս կապակցությամբ Ամերիկայի առաջնորդը Վաշինգտոնի դաշնակիցներին տեղեկացրել է, որ պատրաստ է դիտարկել ԱՄՆ սահմաններից դուրս հրթիռների արտադրության արտոնագրեր տրամադրելու հարցը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր վարչակազմը կուսումնասիրի Patriot զենիթահրթիռային համալիրների հրթիռների սեփական արտադրություն հիմնելու վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am