Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ

Հունիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Էրիկ Նազարյանի վարած «Range Rover» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Անդրեասյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն, իսկ «Range Rover»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ռուզաննա Գրիգորյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր ժամը 05:30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված «Volkswagen»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am