Ուկրաինայի իշխանությունները քննադատել են Մոնղոլիայի կառավարությանը՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ։ Մասնավորապես, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին ասել է, որ Մոնղոլիան օգնում է Պուտինին խուսափել արդարադատությունից, գրում է Bild թերթը:
«Մոնղոլիայի կառավարության կողմից Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի պարտադիր ձերբակալման հրամանը չկատարելը ծանր հարված է Միջազգային քրեական դատարանին և միջազգային քրեական իրավունքի համակարգին: Մոնղոլիան թույլ տվեց մեղադրյալ հանցագործին փախչել արդարադատությունից՝ դրանով իսկ կիսելով նրա ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը:Մենք կհամագործակցենք գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ դա հետևանքներ կունենա Ուլան Բատորի համար», — ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Վլադիմիր Պուտինը նախորդ գիշեր մեկնել էր Մոնղոլիա՝ մասնակցելու Ճապոնիայի դեմ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի հաղթանակի 85-ամյակի տոնակատարություններին։ Պուտինը վայրէջք է կատարել Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում։ Սա նրա առաջին ուղևորությունն է 2023 թվականից ի վեր մի երկիր, որը ստորագրել է Հռոմի ստատուտը և ընդունում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Սակայն Պուտինին կալանավորելու փոխարեն Մոնղոլիայում նրան դիմավորել են պատվո պահակախմբով։