Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվել

Վրաստանի Գարդաբանի շրջանում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով յոթ ադրբեջանցի է զոհվել, հայտնում է ԱՊԱ-ն։

Բարձր արագությամբ ընթացող BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին։ Վթարի հետևանքով մեքենայում գտնվող հինգ ադրբեջանցիները տեղում մահացել են, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։

Հաղորդվում է, որ զոհվածներից երկուսը եղբայրներ են եղել և տեղի Բիրլիկ գյուղի բնակիչներ, իսկ մյուսները՝ Սագարեջոյի տարածաշրջանի բնակիչներ։

Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ վթարի արդյունքում ևս մեկ ադրբեջանցի է մահացել հիվանդանոցում։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է վթարի հանգամանքների քննությունը։

Նշենք, որ Գարդաբանի շրջանը Վրաստանում ադրբեջանցիների հոծ բնակության վայր է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am