Հնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվել

Առնվազն 56 մարդ է զոհվել Ուտար Պրադեշ նահանգի մի քանի շրջաններին պատուհասած ուժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով։ Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանությունների տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զոհերի մեծ մասը հայտնվել է փլատակների տակ՝ պատերի և ծածկերի փլուզման պատճառով։ Մի քանի մարդ մահացել է կայծակի հարվածներից և տապալված ծառերից։

Նահանգի իշխանությունները տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներին հանձնարարել են այցելել տուժած շրջաններ և հնարավոր բոլոր օգնությունը ցուցաբերել տարերային աղետի զոհերին ու նրանց ընտանիքներին։

Պաշտոնյաներին պարտավորեցրել են պահպանել բարձր պատրաստվածություն և իրականացնել հասցված վնասի գնահատում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am