Ֆուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, ֆուտբոլային նախկին լեգենդ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնվել է հիվանդանոցում ԱՊԼ 35-րդ տուրից առաջ, որի շրջանակում «ՄՅՈՒ»-ն պետք է հյուրընկալեր «Լիվերպուլին»։

Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Համաձայն հաղորդման, Ֆերգյուսոնը գտնվել է «Օլդ Թրաֆորդում» երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։

Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3։2՝ հօգուտ դաշտի տերերի։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am