Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը

Ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 49 հասցեի մոտ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Անուշավան Կ.-ի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Տիգրան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am