Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW X5», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով,վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am