ԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. Կալաս

Եվրամիության առաջնորդները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը։ Այս մասին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողով ժամանելուն պես հայտնել է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջնորդներն իրականում շարժվում են առաջ դեպի պատժամիջոցների 21-րդ փաթեթը»,- հայտարարել է նա։

Ըստ նրա պնդման՝ սա վկայում է այն մասին, որ ԵՄ-ի համար Ուկրաինան ավելի թանկ է, քան Ռուսաստանի համար, և որ Մոսկվան չի կարողանա սպասել, մինչև Բրյուսելը թուլանա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am