Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա

Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի հանգամանքները պարզվում են

Երևանում ապրիլի 20-ին տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Դեպքը գրանցվել է ժամը 20:45-ի սահմաններում՝ Դավիթ Բեկ և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում։

Բախվել են երեք ավտոմեքենա՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Lexus RX350»-ը, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գ․-ի վարած «Toyota RAV4»-ը և Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Գ․-ի վարած «Hyundai Sonata»-ն։

Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժած կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մեկ անձ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am