Վերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am