ԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ

ԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ։ Այս ստերով նրանք պատերազմում չեն հաղթել, և, անշուշտ, բանակցություններում ոչ մի տեղ չեն հասնի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Նա նաև նշել է, որ «եթե շրջափակումը շարունակվի, Հորմուզի նեղուցը բաց չի մնա»։ Նա ասել է, որ նեղուցով անցումը կիրականացվի «հաստատված երթուղով» և միայն «Իրանի թույլտվությամբ»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am