Ոմանք հարցնում են՝ արդյոք մենք կարող ենք մեզ թույլ տալ ավելի շատ ծախսել պաշտպանության վրա, այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ես պատասխանում եմ, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ չծախսել։ Մենք բոլորս համաձայնեցինք ավելի շատ ծախսել։ Հիմա մենք պետք է հատկացնենք գումարը և այն վերածենք իրական պաշտպանական կարողությունների», — ասել է նա։

