«Գանձասարը» հաղթեց «Ալաշկերտին», «Ուրարտուն»՝ «Արարատին»

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 12-րդ տուրում «Գանձասարը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ (1։0)։

Տանտերերի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 48-րդ րոպեին հեղինակեց Լևոն Պետրոսյանը։

«Ալաշկերտը» խաղի վերջնամասում մնաց 10 հոգով․ 80-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Մոմո Տուրեն։

Այս հաղթանակից հետո Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի՝ բարձրանալով 8-րդ հորիզոնական։

«Ալաշկերտը» 25 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում՝ 2 միավորով հետ մնալով առաջատար «Արարատ-Արմենիայից»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 12-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատին» և հաղթեց մրցակցին նվազագույն հաշվով։

Խաղի միակ գոլը խփվեց առաջին խաղակեսում. 14-րդ րոպեին աչքի ընկավ Անտոն Բրատկովը։

«Ուրարտուն» առաջնության շրջանակում գրանցում է երկրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ պաշտոնական խաղերում չի պարտվում 7 խաղ անընդմեջ։

Սա «Արարատի» 3-րդ անընդմեջ պարտությունն էր։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am