Կինոդերասան, կատակերգու, հաղորդավար Միխայիլ Գալուստյանը «Աստղերը ջունգլիներում 2» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամուսնալուծությունից հետո նա շրջապատված է բազմաթիվ երկրպագուներով, որոնք ցանկանում են գրավել իր ուշադրությունը և սիրախաղ անել:
«Բայց Գալուստյանի ամրոցը անխոցելի է, իսկ սիրտը մնում է ազատ»,- ասել է նա: Հայտնում է StarHit-ը:

Հիշեցնենք՝ Միխայիլ և Վիկտորյա Գալուստյանները 18 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Լուրը հայտնել էր հումորիստը՝ նշելով, որ իրենց ճանապարհները բաժանվել են դեռ մեկ տարի առաջ:
«Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները: Որոշեցինք տարբեր ճանապարհներով առաջ շարժվել: Բաժանվել ենք առանց իրարից նեղանալու և դժգոհությունների: Մեր միջև եղած ամեն ինչի համար միայն երախտագիտություն ենք զգում: Միմյանց շնորհակալություն ենք հայտնել համատեղ տարիների համար և շարունակում ենք լավ հարաբերություններ պահպանել»,- Ինստագրամի իր էջում գրել էր դերասանը։




