Ուկրաինայի հետ օդային hրադադարի վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել. Պեսկով

Ուկրաինայի հետ օդային հրադադարի վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 «Ռուսաստանի զինված ուժերը հաջողությամբ հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, սակայն Ռուսաստանը շարունակում է հետաքրքրված լինել բանակցությունների շարունակմամբ», — նշել է նա:

Պեսկովի խոսքով՝ «կարգավորման հետագծից դուրս գալու ուղիների որոնման համատեքստում քննարկվող ամեն ինչ պետք է քննարկվի առանձին ռեժիմով»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am