Երևան, 22.Նոյեմբերի.2019, 00:00
«Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ, կներկայացնեմ իմ տեսակետներն այն ամենի մասին՝ ինչ է կատարվում մեր երկրում այսօր, ինչ է կատարվել և ինչ է լինելու». Արթուր Վանեցյան (Տեսանյութ) ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ո՞վ է Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերը» Կառավարությունը հաստատեց դատավորների բարեվարքության գնահատման նախագիծը Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա»-ի վարորդը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը դրվում է աճուրդի (Տեսանյութ) Որ Մելի կինոն նայեմ, օպերացիա եմ անելու ու դառնամ կնի՞կ. Սերգեյ Դանիելյան (Տեսանյութ) Որոշ մարզերում սպասվում են ձյան տեղումներ Վանաձորի «Արցախ» պուրակը կվերադարձվի համայնքին Կրթությունը մեր կյանքի ամենակարևոր մասն է. նախագահի ելույթը WISE 2019-ում

Անձ­նա­կան ազա­տու­թյան և ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան խախ­տում­ներ, կամ՝ գոր­ծոն­ներ, որոնք խո­րաց­նե­լու են բա­ցա­սա­կան ըն­կա­լում­նե­րը

Անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ, կալանքներ և արդարադատության համակարգ, որն ի տարբերություն մյուս համակարգերի, շատ ավելի փխրուն է: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում շոշափել ենք վերոնշյալ խնդիրներն ու անդրադարձել դատաիրավական համակարգին:

Սկսելով կալանքի խնդրից՝ Ս. Սահակյանը նշեց, որ ընդհանրապես քննության փուլում չարաշահվում է խափանման միջոց կալանքի կիրառումը, և այդ պրակտիկան միայն Հայաստանում չէ. «Բազմաթիվ դեպքեր կան, երբ քննություն իրականացնող մարմինը սպառնում է կալանքով, առաջարկում է մեղադրյալին տալ իրենց համար ցանկալի ցուցմունքները, որ նրա նկատմամբ կալանք չկիրառվի:

Ընդ որում, և՛ վարույթ իրականացնող մարմնի, և՛ մեղադրյալի համար ակնհայտ է, որ կալանավորման հիմքերը բացակայում են. այսինքն, քննությունից խուսափելու նախադրյալներ չկան, արարքը չունի այնպիսի ծանրություն կամ հանգամանքներ, որ կրկնահանցագործության վտանգներ ստեղծի:

Եվ մենք Հայաստանի պարագայում նման դեպքերի արդեն ականատես ենք եղել:

Հեռախոսային արդարադատության առանձին բացահայտված դրվագները վկայում են, որ քննություն իրականացնող մարմինը կալանքն օգտագործում է որպես ցուցմունք կորզելու ճանապարհ:

Այստեղ շատ մեծ դերակատարում պետք է ստանձնի դատարանը, որը հետևողականություն և աչալրջություն պետք է դրսևորի՝ գնահատելու համար կալանավորման հիմքերը:

Եթե մենք պրակտիկայում ունենում ենք դեպքեր, երբ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է գրավը, անձը խափանման միջոցի պայմանները չի խախտում, բայց դրան զուգահեռ իրականացնում է քաղաքական գործունեություն ու առանց իրավիճակի փոփոխության խափանման միջոցը դառնում է կալանավորումը, կարող ենք հետևություններ անել, որ կալանքի նպատակը այլ է:

Այսինքն, դարձյալ դառնում է պատժիչ միջոցառում, որի հիմքում անցանկալի քաղաքական գործունեությունն է:

Այս դրվագներն իրենց մեջ բացահայտում են անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը:

Վերջինս նկատում է՝ դատական իշխանությունն ավելի շատ վավերացնող դեր է ստանձնել.

«Հիմքերի բացակայության դեպքում ոչ թե անկախ և սկզբունքային կերպով կարողանում են մերժել դատախազության միջնորդությունները, ոչ թե մարդու իրավունքների տեսանկյունից են քննում դրանք, այլ ավելի ածանցյալ դեր են վերցնում. դատարանն իր դերը տեսնում է այդ միջնորդությունները նույն դատախազության ներկայացրած պատճառաբանություններով հաստատելու կամ վավերացնելու մեջ:

Սա մեծ խնդիր է, որը Եվրոպական դատարանի կողմից հետագայում Հայաստանի պատասխանատվության խնդիրներ է առաջ բերելու:

Բազմաթիվ գործերով արձանագրվելու են, որ անձնական ազատության իրավունքի պաշտպանությունը պատշաճ կերպով տեղի չի ունեցել: Մի կարևոր խնդիր էլ կա. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա գերծանրաբեռնվածություն, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է խրախուսի այն խափանման միջոցները, որոնց դեպքում անձը ազատությունից չի զրկվում:

Դա կնպաստի ՔԿՀ-ների բեռնաթափմանը, այսպիսով պետությունը կխուսափի նաև ազատությունից զրկվածների վերաինտեգրման և նմանատիպ այլ խնդիրներից:

Բայց պետությունն այս առումով դեռևս պասիվ դերում է. այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը խրախուսելու ճանապարհով չի գնում՝ չձերբազատվելով ազատությունից զրկելու խափանման միջոցների կիրառման վատ պրակտիկայից:

Եվ ամենացավալին այն է, որ այդ խափանման միջոցները շատ դեպքերում պատժիչ նպատակներով կիրառվում են առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ:

Իսկ այստեղ միջազգային ստանդարտներն ավելի խիստ են. եթե անձը ունի ազատությունից զրկվելու հետ անհամատեղելի հիվանդություններ, և այդ փակ ռեժիմը վատթարացնում է առողջությունը, ստեղծում մահվան վտանգներ, մենք այդ պարագայում ունենում ենք անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման դեպքեր:

Եթե այդ անձինք առողջական վիճակի վատթարացման պարագայում նաև զրկվեն կյանքից, ապա կարող ենք հստակ ասել, որ այդ դեպքերի համար պատասխանատու է լինելու պետությունը»:

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի ներկայիս իրավիճակին ու խնդիրներին, Ս. Սահակյանը շեշտեց.

«Կարևոր է ոչ թե դատական համակարգը ցնցումների, իրավիճակային գաղափարների միջոցով փոփոխությունների տանելը, այլ երկարաժամկետ ռազմավարական քայլերի միջոցով համակարգը կայունացնելը: Այս պահին շրջանառվող գաղափարների ճնշող մեծամասնությունն անհեթեթ է և միջազգային հանձնարարականներին ոչ համահունչ:

Այդուհանդերձ, ինչ-որ մի փուլի հրաժարվում են այդ գաղափարներից՝ նկատի ունենալով, որ կա միջազգային գործընկերների ճնշումն ու հակադրությունը:

Մեծ հաշվով, հստակ, նախանշված հիմնավոր քաղաքականություն արդարադատության ոլորտում չկա:

Այն ռազմավարական փաստաթուղթը, որը շրջանառվեց և խիստ կարճ ժամանակահատվածում ընդունվեց առանց լուրջ հանրային քննարկումների, տարաբնույթ միջոցառումների կույտ է, որտեղ չկան ռազմավարական նպատակներ, միջոցներ, կապեր, չափորոշիչներ, ֆինանսներ:

Այնուամենայնիվ, արդարադատության համակարգի կայացման և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման առաջին գործոնը ընտրողական արդարադատության բացառումն է:

Եթե նույնանման դեպքերը ստանում են տարբերակված արձագանք, ապա այդ երևույթը չի նպաստում հանրության շրջանում արդարադատության նկատմամբ վստահության բարձրացմանը:

Այսօր մենք տեսնում ենք ընտրողական արդարադատության ցայտուն օրինակներ:

Տեսնում ենք բազմաթիվ քաղաքական անպատասխանատու գործիչներ, որոնք չեն հարգում դատարանի հեղինակությունը, որը պաշտպանության տակ գտնվող արժեք է:

Դատավորների հանդեպ ընդհուպ մինչև անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ են հնչեցնում, որոնք մնում են անարձագանք, որովհետև արտահայտությունների հեղինակները քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչներ են:

Հետո տեսնում ենք խոսքի ազատության իրավունքի չարաշահման դեպքեր, որոնք իրականում պարունակում են ծաղրանքի տարրեր, բայց այդ դեպքերի առնչությամբ խիստ և կոշտ արձագանք է լինում:

Այս ամենը խաթարում է ստանդարտները և ստեղծում տպավորություն, որ նպատակը ոչ թե դատական իշխանությանը պաշտպանելն է, այլ զուտ պաշտպանելն է այն անձանցից, որոնք տվյալ քաղաքական թիմի ներկայացուցիչներ չեն»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ արդարադատության համակարգը փխրուն է:

«Ի տարբերություն գործադիր, օրենսդիր համակարգերի, որոնք ակտիվ PR արշավներ են իրականացնում, դատական իշխանությունն օբյեկտիվորեն ունի սահմանափակվածություն.

օրինակ՝ փորձում է շատ չերկխոսել հասարակության հետ, կենտրոնանալ արդարադատության իրականացման վրա:

Երբ վարկաբեկում ենք դատական իշխանությանը, ճնշումներ գործադրում, ստիպում, որ ընտրողական լինեն, ապա այդ գործոնները չեն նպաստելու համակարգի կայունացմանը:

Ճիշտ հակառակը՝ խորացնելու են բացասական ընկալումները: Եթե դրական միջավայր չստեղծենք, դատական համակարգը չի կայանա: Որքան էլ ճիշտ ռեֆորմներ իրականացնենք, հասարակությունը ևս պետք է այդ ռեֆորմներին աջակցի:

Բայց երբ մենք հասարակության մեջ թույն ենք ներարկում, որի միջոցով դատավորի հանդեպ վերաբերմունք է ձևավորվում, այդ միջավայրը չի նպաստելու, որ պրոֆեսիոնալ և անկախ դատավորը սկսի իր գործունեությունն անաչառ իրականացնել:

Նման գործողությունների վտանգավորությունը խիստ բարձր է՝ հաշվի առնելով արդարադատության համակարգի փխրունությունը, ինչի մասին ես արդեն նշեցի»,-եզրափակեց Ս. Սահակյանը:

«Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ, կներկայացնեմ իմ տեսակետներն այն ամենի մասին՝ ինչ է կատարվում մեր երկրում այսօր, ինչ է կատարվել և ինչ է լինելու». Արթուր Վանեցյան (Տեսանյութ) ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Վիտամին, որը սպանում է քաղցկեղը. ինչո՞ւ մենք չգիտենք, բայց մեր նախնիներն իմացել են այս մասին Կնճռոտ պարանոցը, կախված ձեռքերն ու ազդրերն անցյալում են. ԱՅՍ միջոցը շուտով անգործ կթողնի պլաստիկ վիրաբույժներին Ո՞վ է Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերը» Կառավարությունը հաստատեց դատավորների բարեվարքության գնահատման նախագիծը Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա»-ի վարորդը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը դրվում է աճուրդի (Տեսանյութ) Որ Մելի կինոն նայեմ, օպերացիա եմ անելու ու դառնամ կնի՞կ. Սերգեյ Դանիելյան (Տեսանյութ) Որոշ մարզերում սպասվում են ձյան տեղումներ Վանաձորի «Արցախ» պուրակը կվերադարձվի համայնքին Կրթությունը մեր կյանքի ամենակարևոր մասն է. նախագահի ելույթը WISE 2019-ում Հայաստանն ապահովել է կայուն աճ. ՎԶԵԲ Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր գիտական ժողովածու է լույս տեսել (Տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի տեսակ կապ այժմ չկա. վարչապետ «Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 10 մլն դոլար վարկին ՀՀ կրթության եւ առողջապահության բարելավման համար «Հրապարակ». Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում Ամանորին քանի՞ օր են հանգստանալու պետական աշխատողները և աշակերտները Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո, իսկ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան Օրենքը ծայրից ծայր խոցելի է․ Իվետա Տոնոյանը՝ «օրենքով գողերին» առնչվող նախագծի մասին (Տեսանյութ) Որքան են վճարելու բնակիչ- բաժանորդները խմելու ջրի համար, սահմանվել է 2020 թ-ի սակագինը «Շատ հուզված եմ այստեղ լինելուս համար». Փաշինյանը՝ Սուրբ Ղազար կղզում (Տեսանյութ) Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները Որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ չգիտեմ Վատիկանների որ պադվալներում են պահված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները․ վարչապետ (տեսանյութ) «Գնում ենք սուրբ Ղազար կղզի». Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն Իտալիայում է Խոջալուի դեպքերը կազմակերպել է Ադրբեջանի ընդդիմությունը․ Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցու սադրիչ խոսքերին (Տեսանյութ) Միլանում հայերի հետ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցին սադրանք է սարքել «Վիզդ կկտրեմ». Սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը զինված հարձակման է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ Փաշինյանը վերահաստատել է՝ գազի սակագինը չի թանկանա մինչև 2020թ. գարուն էսօր զենք չեմ վերցրել ինձ հետ, արխային եմ. ինչու էր Արտյոմ Կարապետյանը վիճել երթուղայինի վարորդի հետ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Իտալիա Ենոքավանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա եւ մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված է Կարմիր գրքում Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին (Ֆոտոշարք, տեսանյութ) ՊՆախարարի գլխավոր խորհրդականը ազատվել է պաշտոնից. զորակոչի հետ կապված խնդիրնե՞ր են ի հայտ եկել ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա (Լուսանկարներ) Հայերն ու իտալացիները շատ նման են` երկուսն էլ տաքարյուն են. Հենրիխ Մխիթարյան ԻՊ-ի զինյալները պատրաստվում են հարձակումների «Ավիափոխադրումները մարշրուտկայով մարդ տեղափոխել չի». Ավինյանը՝ «Տարոն ավիայի» հեռանալու մասին (Տեսանյութ) Փոխվարչապետի խորհրդականը դատական հայց է ներկայացրել կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի դեմ «Համալսարանում մեզ չեն ողջունում, բայց շարունակելու ենք դասադուլը»․ Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլով միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողներին (տեսանյութ) «Երևանում ինչ-որ գազելի շոֆեր կարա սալոնից դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի կնոջս աչքի առաջ». դերասանն ահազանգում է (տեսանյութ) Դատարանը վճռեց, որ «Լիդիանի» ՇՄԱԳ-ը չեղարկելու հիմքեր չկան «Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Ինչ առողջական խնդիրներից կարելի է ազատվել սև պղպեղի միջոցով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. ՀՔԾ Սերժ Սարգսյանն «ադալժենի» է անում․ պրիմիտիվ քայլով ուզում են ցույց տալ, թե գիտեն գլխի գալիքը (Տեսանյութ) Երեւանում երիտասարդը խանութից 5 սրվակ օծանելիք է գողացել (Տեսանյութ) Արայիկ Հարությունյանը մեզ պիտակավորեց, հետո հետքայլ կատարեց. ցուցարար (Տեսանյութ) Մարտավարական զորավարժություններ` հրետանային հաշվարկների ներգրավմամբ Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան 1 միլիոնից ավելի պարտք են մեզ. ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ) Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2020 թ.-ին կներկայացնի «Դե՛, սպասիր»-ի շարունակությունը` 26 սերիայի տեսքով Վրաերթից մահացել է Երևանի կայազորի զինդատախազության ավագ դատախազի եղբայրը. ղեկին մատուցողուհի է եղել ԱՄՆ սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման արգելափակումը հերթական գործարքի հետևանք է. արևելագետ Պայթյուն Կարին գյուղում. տունը վերածվել է փլատակների. Ներսում գտնվող 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո) Ձնաբուք Ֆրանսիայի հարավ-արևելքում ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Նիդեռլանդների խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ներդրումների ոլորտում (Տեսանյութ) Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը Գյումրիում է իրականացվելու նաև տրեյլերով ավտոմեքենաների մաքսային ձևակերպումը.ՊԵԿ «Վրացական երազանքը» լքում Է իններորդ պատգամավորը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենդետա. քրեական աշխարհը չներեց. ինչու Մոսկվայում սպանեցին օրենքով գող Անդիկի սպանության կազմակերպչին ՀՀ նախագահի աջակցությամբ սկսվել են Օշականի եկեղեցու որմնանկարի վերականգնման աշխատանքները ՊՎԾ-ն ամփոփել է ոստիկանությունում ընթացող ուսումնասիրության առաջին արդյունքները 2020-ին ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումներն ավելացել են (Տեսանյութ) Պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի Ուղևորները միջքաղաքային էլեկտրագնացքով կարող են երթևեկել նաև ձմռանը Օգնությո՞ւն, թե՞ չարաշահում. Մեղրիի նախկին քաղաքապետը ամբաստանյալի աթոռին է Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան Զախարովան՝ Կամիշլիի հայկական եկեղեցու վանդալիզմի մասին Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատուն կբացվի (Տեսանյութ) Ժողովուրդը հիմա հիասթափված է, արդեն չեն հավատում այս իշխանություններին. Վիգեն Ստեփանյան (Տեսանյութ) Երեւանում երիտասարդ աղջիկները կասկածվում են հուշանվեր թղթադրամով գնումներ կատարելու մեջ (Տեսանյութ) Ապօրինի սխեմաներում եղած ցանկացած բուժհիմնարկ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ ուժով. նախարար
Հետևեք մեզ Facebook-ում http://fb.com/weeklynews.am/