Երևան, 23.Սեպտեմբերի.2020, 00:00
Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Ոսկու գինը նվազել է, պղինձը՝ թանկացել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաների Կորոնավիրուսով վարակման 257 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ Քաղաքացիները փակել են Երևան-Երասխ մայրուղին /ուղիղ միացում/ Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Քանի ժամ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը Հրապարակվել են Հովիկ Աբրահամյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումից նկարներ Ե՞րբ սպասել կորոնավիրուսի երկրորդ ալիքին. մասնագետի կանխատեսումները Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոն էժանանում է ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«2020-ին մենք պետք է ի վիճակի լինենք տեսանելի դարձնել դրական փոփոխությունները». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ
Մեծարգո փոխնախագահներ
Պարոնայք փոխվարչապետեր
Կառավարության հարգելի անդամներ
Երևանի մեծարգո քաղաքապետ
Զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ
Պետական այրեր
Հարգելի ներկաներ

Տոտալիտար համակարգում կառավարման մարմինները նրա համար են, որ վերահսկեն, հսկողության տակ պահեն, կառավարեն ամեն ինչ։ Ժողովրդավարական համակարգերում պետական կառավարման համակարգը պետք է առաջնորդվի հայտնի բժշկական սկզբունքով՝ չվնասել, այսինքն՝ պետական կառավարման համակարգի առաջին առաքելությունը պետք է լինի չվնասելը, կամ եթե ավելի կոնկրետ արտահայտվենք, չխանգարելը երկրի տնտեսական, քաղաքական, հանրային բնականոն կյանքին։ Մեր կառավարությունը քաղաքական խնդիր է դրել առաջնորդվել հենց այսպիսի տրամաբանությամբ, և, ամփոփելով 2019 թվականը, բնականաբար, պիտի հարցադրենք, թե ինչքանով ենք կատարել այս խնդիրը, ինչքանով ենք լավ աշխատել 2019 թվականին։

Ընդհանուր առմամբ եթե նայենք արդյունքներով, մենք ունենք լավ, երբեմն շատ լավ, երբեմն փայլուն արդյունքներ, և ի՞նչ է սա նշանակում կամ ի՞նչ արձանագրում պիտի անենք ամբողջ ասվածի համատեքստում։ Պետք է խոստովանենք, որ մենք երբեմն աշխատել ենք լավ, երբեմն կամ տեղ-տեղ աշխատել ենք լավ, տեղ-տեղ աշխատել ենք շատ լավ, տեղ-տեղ աշխատել ենք վատ, տեղ-տեղ աշխատել ենք շատ վատ։ Սա մի արձանագրում է, որը թերևս շատ կարևոր է անել 2019 թվականն ամփոփելիս և 2020 թվականին նախապատրաստվելիս։ Ըստ էության, մենք պիտի խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեծավ մասամբ ավտորիտար համակարգի պայմաններում ձևավորված կառավարման համակարգում մենք փորձ ենք անում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Այս արձանագրումը ոչ թե պիտի որպես մեղադրանք հնչի, այլ պիտի հնչի որպես մեր ընթացիկ իրականության արձանագրում և գիտակցում։ Մենք ճիշտ պետք է ախտորոշենք մեր խնդիրը, ճիշտ պետք է ձևակերպենք մեր հարցը, որպեսզի դրան ճիշտ պատասխաններ գտնենք։ Իսկ ո՞րն է այս իրավիճակին մեր պատասխանը։ Այս իրավիճակին մեր պատասխանը հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն է, որը մենք պետք է իրականացնենք հետևողական։ Այս իրավիճակի ճիշտ գնահատականը պետական կառավարման համակարգում գործող պաշտոնյաների աշխատանքի գնահատման անհատականացված մոտեցումն է, և այս իրավիճակի ճիշտ արձագանքը պետական կառավարման համակարգի գաղափարական ընդհանրության և ներդաշնակության հասնելն է։ Սա բավական դժվար լուծելի, բայց լուծելի խնդիր է, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով։ Ես կարող եմ արձանագրել, որ կառավարության մակարդակում ամեն ամսվա հետ հիմա արդեն ավելի ու ավելի է զգացվում աշխատանքի թիմային տրամաբանությունը, ներդաշնակ աշխատանքը։ Դա, կարծում եմ, նկատելի է և մենք այս պրոցեսը պետք է շարունակենք մինչև, համենայն դեպս, կատարելությանը հնարավորինս մոտիկ։

Մենք նույնատիպ խնդիրներ ունենք պետական կառավարման բոլոր համակարգում։ Այսօր կառավարության համակարգում, նախարարություններում, պետական կառավարման մարմիններում կան լավ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան շատ վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ։ Այսօր բոլոր համակարգերում մենք այս պրոբլեմն ունենք, բայց ընդհանուր առմամբ պիտի այս խնդրին մոտենանք հավասարակշռված, մտածված, նախագծված և յուրաքանչյուր դեպքում պետք է յոթը չափենք և մեկը կտրենք, բոլոր դեպքերում։ Ընդհանրապես այս առումով մեզ շատ են մեղադրում՝ ասելով, որ մենք պետական կառավարման համակարգի նկատմամբ վերաբերմունքում բավարար չափով հեղափոխական չենք, բայց ես ուզում եմ մեր՝ բոլորիս, ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը նույնպես նույն մեթոդաբանությունն ուներ. դա յոթ անգամ չափված և մեկ անգամ կտրված հեղափոխություն էր, և հետևաբար, դա այն մեթոդն էր, որը բերեց արդյունքի, և այդ արդյունքը միայն երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չէ։ Հայաստանում կային ուժեր, որոնց համար քաղաքական փոփոխությունն ինքնին նպատակ էր, և երբեմն ազդարարվում էր, որ դրան կարելի է հասնել ցանկացած միջոցով։ Մենք երբեք այդպես չենք մտածել, և մենք երբեք այդպես չենք մտածելու, որովհետև մեզ համար կարևորը ոչ թե փոփոխությունն է ինքնին, այլ փոփոխության բովանդակությունն է, խորքային բովանդակությունը։ Եվ այս մոտեցումն էր, որ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում մենք ունենք այն արդյունքները, ինչ ունենք։

Թույլ տվեք ասել, որ սա բացառիկ հետհեղափոխական տարի է։ Ես չեմ ասի, չեմ պնդի, որովհետև չեմ հասցրել ուսումնասիրել, որ աշխարհում ոչ մի երկրում այսպիսի նախադեպ տեղի չի ունեցել։ Ես այդպիսի պնդում չեմ անի, բայց եթե եղել է նույնիսկ, այդ նախադեպերը եղել են շատ քիչ, երբ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում հնարավոր է ապահովել առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, երբ հնարավոր է այսպիսի հսկայական քաղաքական փոփոխությունների արդյունքում ապահովել կայունություն՝ ապահովել կայունություն Զինված ուժերում, իրավական համակարգում, դատական համակարգում, և ընդհանրապես երկրի կյանքի բոլոր ոլորտներում։ Ունենալ հեղափոխություն և չունենալ անկայունություն՝ սա ինքնին արդեն բացառիկ երևույթ է, և ես էլի ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ սա արդեն որոշակիորեն վկայությունն է Հայաստանի Հանրապետությունում պետականության և նրա ինստիտուտների կայացվածության։ Սա մենք պետք է խոստովանենք, և այս փաստից մենք պետք է ուրախանանք, այս փաստով մենք պետք է հպարտանանք։ Բայց մենք արձանագրում ենք, որ այն կայացվածության աստիճանը, որը կա, այո՜, մենք դրանով կարող ենք նաև հպարտանալ, բայց մեր ամբիցիաները, մեր ձգտումները գնալով ավելի ու ավելի մեծանում են, ավելի ու ավելի ընդարձակվում են, որովհետև դրանք մեր ամբիցիաները չեն, քավ լիցի, անհատների ամբիցիաների մասին չէ խոսքը։ Դա ժողովրդի, պետության, պատմության ամբիցիաների մասին է, հավակնությունների մասին է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր վատ աշխատանքի փորձը թողնենք 2019 թվականին և մեզ հետ վերցնենք այն բոլոր պոզիտիվը, որ ձևավորվել է 2019 թվականին և այդպես մտնենք 2020 թվական։

Հարգելի ներկաներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամների, ձեր նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմինների բոլոր աշխատողների Ամանորը և Սուրբ Ծնունդը և ցանկանալ, որ 2020 թվականին մենք ի վիճակի լինենք ոչ միայն պահել այն տեմպը, որ ձեռք ենք բերել 2019 թվականին, այլև ավելացնենք, ավելի շոշափելի և տեսանելի դարձնենք պոզիտիվ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետության քաղաքացիների և ընդհանրապես մեր ժողովրդի համար։

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են – և մենք, իմիջիայլոց – ազատ և երջանիկ Հայաստանում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան, արժանապատիվ պետություն է, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ լինելու է ավելի ազատ, ավելի ինքնիշխան և ավելի արժանապատիվ։

Շնորհակալություն»։

Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Կապիկը գողացել է հեռախոսը և սելֆի է արել (տեսանյութ) COVID-19 կորոնավիրուսի առաջին ախտանիշները Վրաերթ Երևանում. 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 երեխայի. ՖՈՏՈ Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ օրական 5 ժամից պակաս քնելու դեպքում Կարելի՞ է արդյոք քնել մահացած մարդու մահճակալում Կորոնավիրուսը բացի թոքերից վնասում է նաև հետևյալ օրգանները «Տղայիս դունչն է՝ առաջին օրը դպրոցում մոտ մեկ ժամ դիմակն անդադար դնելուց հետո». օգտատերն ահազանգում է Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ 32-ամյա զինծառայողը Mercedes-ով հայտնվել է Սևանա լճում. ոստիկանները հայտնաբերել են նրա դին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոտ 3 միլիոն բուժաշխատող աշխարհում վարակվել է COVID-19-ով Պարացետամոլից 8 ամյա երեխա է մահացել ՍԴ դատավորները երդվեցին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 46 671-ի Գլուխները պատով են տալիս. Նիկոլ Փաշինյան Այս հանելուկները տրվում են ցանկացածին, ով առաջին անգամ բանտ է մտնում. Ահա, թե ինչ է սպասվում նրանց, ովքր չեն գտնում պատասխանները. իսկ դուք կարո՞ղ եք գուշակել Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է զոհվել․ ՊՆ Արայիկ Հարությունյանը՝ հավաքականի խաղերին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելու մասին Առաջինն ու միակն աշխարհում. ինչպե՞ս ճապոնացիները օդանավակայան կառուցեցին ջրի վրա Փորձված միջոց․ թեյ, որը կօգնի 2 օրում ազատվել 5 կիկոգրամ ավելորդ քաշից «Դու իմ ընկերն ես, ես քո ընկերն եմ». ջերմ զրույց Լևոն Քոչարյանի և որդիների միջև (Video) Միանգամից 5 տեսահոլովակի պրեմիերա. Էրիկը ներկայացրել է «Սիրո Pandemia» ալբոմը (Video) Ոսկու գինը նվազել է, պղինձը՝ թանկացել. թանկարժեք և գունավոր մետաղների գները՝ ըստ NYMEX և LME բորսաների Կորոնավիրուսով վարակման 257 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ Քաղաքացիները փակել են Երևան-Երասխ մայրուղին /ուղիղ միացում/ Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Քանի ժամ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը Այծեղջյուրներին օրվա ընթացքում մի շարք անսովոր իրադարձություններ են սպասվում․ սեպտեմբերի 16-ի աստղագուշակը «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Այծեղջյուրներին օրվա ընթացքում մի շարք անսովոր իրադարձություններ են սպասվում․ սեպտեմբերի 16-ի աստղագուշակը Հրապարակվել են Հովիկ Աբրահամյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումից նկարներ Վերջին 10 օրում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 18-ը` մահվան ելքով. 4-ը կուրացել են. ԱՆ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Լավ հեռանկարներ բացող օր է Երկվորյակի համար․ սեպտեմբերի 9-ի աստղագուշակը Սերժ Սարգսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է Ե՞րբ սպասել կորոնավիրուսի երկրորդ ալիքին. մասնագետի կանխատեսումները Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոն էժանանում է Օդային սահմանով ՀՀ քաղաքացիների համար ելքի և մուտքի արգելքներ այլևս չկան ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 7-ից 13-ը Պատրաստվեք նոր համավարակի. ԱՀԿ ղեկավարը Արցախ մուտք գործելու համար պարտադիր ՊՌՇ թեստի պահանջը հանվեց. չեն գործի նաեւ ելքի սահմանափակումները Ուկրաինան ՀՀ-ի համար բացել է օդային սահմանը «Գիտնական թե հողի աշխատավոր… Ես հանդիպել եմ բոլորի հետ, տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ». չորս տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը «Ձեռքերս դողում են էս նկարը տեսնելուց հետո»․ Լիկա Սալմանյանը սարսափելի կադր է հրապաարկել ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը կալանավորվել է․ Գլխավոր դատախազություն Դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում. շուրջ 30 000 անձ կթեստավորվի Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվն այսօր Կայացվել է նոր որոշում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Եղանակը Հայաստանում . Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում «Իրավական ուղի» ՀԿ-ն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել 120 տուգանված քաղաքացու Թունավորման նախանշաններով հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացիներ․ կա 10 զոհ. ԱԻՆ-ն ամփոփում է Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը (տեսանյութ) Պայթել էին 30 եւ 28 տոննա տարողությամբ ռեզերվուարներ․ ԱԻՆ պաշտոնյան՝ Պռոշյանի գործարանի պայթյունի մասին Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը մկնդեղ է օգտագործել. կյանքին վտանգ է սպառնում Դեյվիդ Սիլվան վարակվել է կորոնավիրուսով Ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի. ոստիկանություն «Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից մահացել են մասնաճյուղի եւ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները Թարմացված. Արմավիրում 11 մահացածներից մեկը այլ պատճառով է մահացել Քննիչը չէր ներկայացել, որը գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք դատավարությանը. Ղազինյան Ուղիղ միացում «Պռոշյան կոնյակի գործարանից», որտեղ քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Պայթյուն «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կան զոհեր և վիրավորներ Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է․ Արգամ Աբրահամյան Ըստ նախնական վարկածի` Արմավիրում մահացած 11 անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից․ ՍԱՏՄ Պարզվել է, թե ում արտադրած կեղծ օղուց են մահացել 11 քաղաքացիները. Նա ձերբակալվել է Ալկոհոլային թունավորում՝ Արմավիրում. մահացածներ կան ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանի ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ Կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք մեկ օրում. մահացել է 2 մարդ Աղոթում ենք, որ Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը․ Գարեգին Բ Կրակոցներ Երեւանում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ ինքնաշեն պայթուցիկ սարք Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Իջեւանի ոստիկանները բացահայտել են Դիտավան գյուղի ֆերմայից կատարված անասնագողությունը 35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ Բերդի բնակչի սպանության կասկածանքով. Ծեծելով սպանել է Ինչպես են Մխո և Մաշա արջերը դեղձ ուտում 39-ամյա տղամարդու սպանություն Վերին Կարմիրաղբյուրում․ Տավուշի ոստիկանների բացահայտումը Եղանակը՝ Հայաստանում. «ոսկի աշնան» բարձրակետը Սիրում եմ ձեզ, տղաներ. Բեքհեմը լուսանկար է հրապարակել որդիների հետ Որտեղ է հանգստանալու Նիկոլ Փաշինյանը
Հետևեք մեզ Facebook-ում http://fb.com/weeklynews.am/